Լրահոս
Օրվա լրահոսը

Հոդացավերի դեմ հեշտ դեղամիջոց

Փետրվար 19,2016 11:00

Շատ մարդկանց մոտ հոդային ցավերը դարձել են լուրջ խնդիր: Հոդերի աղային նստվածքների, հոդացավերի դեմ առաջարկվում է 5 գրամ դափնետերեւները լցնել 300 միլիգրամ ջրի մեջ ու եռացնել 5 րոպե, որից հետո թերմոսում թրմել: Լուծույթը լցնել բաժակի մեջ ու խմել փոքր կումերով` 12 ժամվա ընթացքում (ամբողջությամբ չի կարելի): Ընդունել 3 օր անընդմեջ: 1 շաբաթ ընդմիջում տալ, ապա նորից կրկնել մինչեւ ապաքինվելը:

Հոդացավերի դեպքում խորհուրդ է տրվում վերցնել 50 գրամ կամֆորա, 50 գրամ մանանեխի փոշի, 100 միլիգրամ սպիրտ եւ նույնքան ձվի սպիտակուց: Բաժակի մեջ լցնել սպիրտը, դրանում լուծել` սկզբում կամֆորան, ապա մանանեխի փոշին: Ձվի սպիտակուցն առանձին լավ հարել, խառնել նախորդ զանգվածին: Գիշերը քնելուց առաջ այդ մածուկով տրորել ցավող հոդերը այնպես, որ քսուքը չչորանա: Ապա թեթեւակի սրբել խոնավ կտորով:

Ռեւմատիկ ցավերի, հոդերի մրսածության դեպքում խորհուրդ է տրվում ցավազրկող, հանգստացնող հետեւյալ միջոցը. դափնու տերեւները` 6 բաժին, 1 բաժին գիհու ասեղնափշերը 12 բաժին կարագի հետ լավ տրորել: Այս քսուքը ունի անմիջական ազդեցության հատկություն:

Ժողովրդական բժշկությունը ռադիկուլիտի բուժման արդյունավետ միջոց նշում է հետեւյալ դեղատոմսը. մաքուր լվացած թարմ ձուն դնել քացախահյութի մեջ, ապակե անոթում: Երեք օր հետո, երբ կճեպն իսպառ լուծվում է, եւ միջուկը պնդացած է լինում խաշած ձվի պես, հանել լուծույթի միջից, թաղանթը հեռացնել եւ տրորել: Վրան ավելացնել 1-2 ճաշի գդալ արեւածաղկի յուղ, լավ շաղախել եւ ստացված մածուկը նորից լցնել ամանում մնացած քացախալուծույթի մեջ: Լավ խառնելուց հետո լցնել շշի մեջ, ամուր խցանել եւ պահել մութ տեղում` սենյակային ջերմաստիճանի տակ:

Ռադիկուլիտի սրման ժամանակ այս դեղանյութը շշում լավ հարելուց հետո գիշերը քսել ցավոտ տեղին, մեջքը փաթաթել բրդե շալով եւ վրան ջեռակ դնել:

Բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած բուժում սկսելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ, պարզել բուն պատճառը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29