Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմավառություն՝ անգլիական այգում

Փետրվար 18,2016 22:00

Այսօր 1921 թվականի փետրվարյան ապստամբության 95-րդ տարեդարձն է: Փետրվարյան խռովության կազմակերպմանը մասնակցել են սովետական կառավարության հանդեպ օրինապահ ձևացող դաշնակցական մի շարք գործիչներ, այդ թվում՝ Դրո Կանայանը և ուրիշներ։ Փետրվարի 17-ին խռովարարները հարձակվել են Երևանի վրա և հաջորդ օրը գրավել այն։ Կարմիր բանակի զորամասերն ու Սովետական Հայաստանի կառավարությունը փոխադրվել են Ղամարլու-Վեդի, որտեղ 45 օր գտնվել են շրջապատման մեջ։

Կոտրելով խռովարարների դիմադրությունը, 11-րդ բանակի զորամասերն ու պարտիզանական ջոկատները ապրիլի 2-ին մտել են Երևան։ Հայաստանի հյուսիսային գավառների ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Գևորգ Աթարբեկյանը ապրիլի 3-ին Լենինին և Օրջոնիկիձեին հեռագրել է փետրվարյան խռովության ջախջախման մասին:

Այսօր մի խումբ դաշնակցականներ հավաքվել էին անգլիական այգում ու մոմավառությամբ հիշում ապստամբության զոհերի հիշատակը:

image333

image2

Ինչ տվեց հայերին այդ ապստամբությունը, ըստ պատմաբան Գեւորգ Խուդինյանի. «Տվեց նախ եւ առաջ հպարտություն, տվեց այն գիտակցումը, որ ոչ մի արգելք չի  կարող կանգնել ժողովրդի առջեւ, եթե այդ ժողովուրդն ունի ազատության ձգտում: Բոլոր այն խոսակցությունները, թե խոհեմությամբ կարելի է  ենթարկվել տիրակալների ու նրանց ողորմածությամբ ձեռք բերել սեփական կյանքի ապահովություն, սուտ են, ժողովուրդը պետք է կարողանա իր ինքնուրույնությունն ու անկախությունը պաշտպանել՝ հարկ եղած դեպքում չնայելով ոչ մեկի, ոչ մի արգելքի: Փետրվարը դարձավ դրա վառ ապացույցը: Դարձավ հայոց պետականության անընդհատության ապահովման երաշխիքը: Այսինքն, Հայաստանը  շարունակեց մնալ պետություն թեկուզ խորհրդային միությունում»:

Ինչու են ապստամբության զոհերի հիշատակը ոգեկոչում հենց անգլիական այգում հարցին պատմաբանն ասաց, որ նահատակների մի մասին հենց այս այգում են հուղարկավորել, հետագայում կոմունիստների շրջանում այդտեղ տեղադրված հուշարձանները մի քանի անգամ ավերվել են, փորձել են քողարկել. «Կան այլ նահատակներ, որոնք այլ տեղ են հուղարկավորվել: Սա անգլիական այգին է, Երեւանի հին այգին է, խորհրդանշում է  անկախ Հայաստանի ավանդույթը, որը պահպանվել է  մեր մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վիգէն says:

    Դրօ Կանայեանը չի մասնակցել Փետրուարեան ապաստամբութեան, ոչ կազմակերպման, ոչ էլ գործադրման։ Նա յունուարին արդէն աքսորուել էր Ռուսաստան, ՀՀ բանակի ամբողջ սպայութեան հետ համատեղ, հակառակ նման արարքի բացառման մասին յեղկոմի խոստումներին։ Ապստամբութիւնը խռովութիւն անուանելով, լրագրողն արդէն իսկ իր գոյնը բացայայտել է, գոնէ խոհեմութիւնն ունենայ տուեալները չխեղաթիւրելու։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29