2016 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առաջին կայազորային քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
ՀՀ Քննչական կոմիտե