ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ-ում փետրվարի 18-ին`ժամը 18:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի ներքին հենապատի փլուզում (երկարությունը` 8մ, բարձրությունը` 5մ):
Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Տեղադրվել են նախազգուշացնող նշաններ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն