Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցական նախարարների անուններն արդեն հայտնի են. «Ազատություն»

Փետրվար 18,2016 19:25

Արմեն Ռուստամյանը նշում է նաև երկու ուժերի մշակած փաստաթղթի անվանումը, այն կկոչվի «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր»:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակցության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով՝ այդ ոլորտների տարանջատումից հետո Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը:

«Այդ հարցերը նույնպես քննարկվել են այս ընթացքում, սա նույնպես եղել է մեր բանակցությունների թեման: Այնպես որ, սա արդեն առաջին, էսպես ասած՝ մեր համագործակցության արտահայտություններն են, և էդ խնդիրները նախապես քննարկվել են»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Հարցին՝ նշված ոլորտների տարանջատումը հենց ՀՅԴ-ի՞ առաջարկն է եղել, Ռուստամյանը պատասխանեց՝ «Համատեղ, կարելի է ասել: Մենք հիմա էստեղ չենք ուզում առանձնացնել հատկապես մեր մոտեցումները: Մենք դա արել ենք համախոհաբար, և սա առաջին, էսպես ասած, դեռևս չստորագրված համաձայնագրի դրսևորումն է»:

Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում, Տարածքային կառավարման նախարարությունից բացի ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը՝ խոսքը Կրթության և գիտության ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է: Դաշնակցական պատգամավորը հաստատեց՝ Կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները:

Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում այլ փակագծեր էլ բացեց, մասնավորապես, տեղեկացնելով, որ առաջիկայում Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրվելիք փաստաթուղթը կկոչվի «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29