Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Բաղդասարյանն ընդունել է քաղաքագետ, Ռուսաստան-Կովկաս աշխարհաքաղաքական ակումբի տնօրեն Նիկոլայ Բանինին, «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության նախագահ Ռոման Շկոլինին և «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Էլիզբարյանին:
Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բանին ու Ռոման Շկոլինն Արթուր Բաղդասարյանին են ներկայացրել Հայաստանում իրենց նախաձեռնություններն ու ծրագրերը` բարձր գնահատելով վերջինիս ներդրումն ու ջանքերը հայ-ռուսական համագործակցության զարգացման և խորացման գործում:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հետաքրքիր ու արդյունավետ գործիքների կիրառումը, պատրաստակամություն հայտնել աջակցելու բոլոր այն ծրագրերին, որոնք կամրապնդեն և կխորացնեն Հայաստանի և միության անդամ երկրների համագործակցությունը:
«Օրինաց երկիր» կուսակցություն