Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունն ավարտվեց

Փետրվար 18,2016 18:45

Այսօր պայքարի մեջ մտել էին 105 եւ +105 կգ քաշայինները: Ծանր (105 կգ) քաշային կարգում երկամարտի 337 կիլոգրամ արդյունքով հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց Արտյոմ Պետրոսյանը

Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում գերծանր քաշայիննների մրցավեճը, որտեղ մեր երկու առաջատարներին՝ Ռուբեն Ալեքսանյանին (նկար 1) եւ Գոռ Մինասյանին միանալու էր նախորդ քաշային կարգի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը (նկար 2), որին նույնպես հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը թույլատրել էր Եվրոպայի առաջնության շեմին ավելորդ անգամ քաշ չգցել: Դրա փոխարեն պարոն Ալավերդյանը Գոռ Մինասյանին մեջքի հատվածում ցավեր ունենալու պատճառով ազատել էր այս առաջնությունից:

nkar2

Ի վերջո, +105 կգ քաշում մեծ առավելությամբ հաղթեց Ռուբեն Ալեքսանյանը՝ 417 կգ, իսկ արծաթե մեդալի արժանացած Սիմոն Մարտիրոսյանը ցույց տվեց 295 կգ արդյունք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29