Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Գալուստ Սահակյանն առայժմ բժիշկների հսկողության տակ է» (Տեսանյութ)

Փետրվար 18,2016 17:57

Վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնում կապված պետպատվերի հետ. Մարդիկ բողոքում են, որ տարբեր հիվանդանոցներում պետպատվերով բուժումը մերժում են: Այս առնությամբ այսօր լրագրողները կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հարցրեր ուղղեցին: Պետպատվերի մասին նախարարն ասաց.«Խնդիրները, որոնք կան տարիներով կուտակված, առկա են: Յուրաքանչյուր երկրում առողջապահական ոլորտում միշտ լինում են սոցիալական լարվածություն ու խնդիրներ: Առողջական խնդիրները շատ քչերին են հաճույք պատճառում, բացառությամբ ծննդօգնության եւ պլաստիկ վիրահատությունների: Հիմնականում դա կապված է որոշակի լարվածության հետ»: Մուրադյանի ներկայացմամբ՝ 2014 թվականին 400 հազարից 329 հազար դեպքը ֆինանսավորել է պետությունը, 2015-ին՝ 226 հազար դեպք եւս ֆինանսավորել է պետությունը. «Այսինքն` այս մեծ բեռը իր վրա է վերցրել պետությունը եւ այդ աշխատանքների ընթացքում կարող են լինել որոշակի խնդիրներ»:

Պետպատվերը վատ կազմակերպելու համար նախարարը ՀՀ վարչապետից նկատողություն է ստացել, լրագրողների այս դիտարկմանը՝ Մուրադյանն ասաց.«Երեկ հաշվետվություն է ներկայացվել, գնահատվել է բավարար, եղել են որոշակի խնդիրներ ու առաջարկներ: Կարծում եմ՝ աշխատանքային է եղել»: Արմեն Մուրադյանը հաստատեց մամուլում հրապարակված նախարարության աշխատակազմի փոփոխության մասին տեղեկությունները. «Քննարկվում են նախարարության օպտիմալացման խնդիրները՝ ինստիտուցիոնալ սկզբունքների վրա: Մասնավորապես՝ ընդհանուր ռազմավարությունը առողջապահության մոտակա տարիների, եւ, ըստ կարիքների գնահատման, որն այս տարի մենք վերցրել ենք, որպես գերակա խնդիր, ըստ դրա կլինի համապատասխան առաջարկներ, թե ինչպիսի կառույցներ ինչ կազմում պետք է իրականացվի»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակի մասին էլ նախարարն ասաց, որ նա առայժմ բժիշկների հսկողության տակ պետք է լինի:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29