Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, պատկերասրահի քանդման եւ հին մառանների մասին (Տեսանյութ)

Փետրվար 18,2016 17:31

«Բյուզանդի փողոցը, Արամի փողոցը, Դոլմամայի փողոցը՝ Պուշկինը, բոլորը մառաններ ունեին շենքերի հետեւում եւ շատ հաճախ այդ մառաններն իրար միացած էին փոքրիկ թունելներով: Ներկայումս Բյուզանդի փողոցում նման մի քանի մառան պահպանվել են՝ փոքրիկ, իրար միացնող թունելներով»,- ասել է գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Այսօր Aravot.am-ը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ թե ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ մառաններին, եթե այդ հատվածներն իրացման գոտի են եւ բազմահարկ շենքեր են կառուցվում: Այս առնչությամբ Սարգսյանն ասաց, որ
ուղիղ Դոլմամայի դիմաց՝ Աբովյանի անկյունում կա եւս մեկ հուշարձանային շենք, որը նույն կառուցապատողինն է, այդտեղ եւս կային նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվել են, զարգացվել են. «Ես վստահ եմ, որ այս նկուղները եւս չեն քանդվելու: Երբ լինի առաջադրանք՝ ինչ է կարելի, ինչ՝ ոչ, առաջադրանքով կլինեն սահմանափակումներ, սահմանափակումները կլինեն հուշարձանների վերաբերյալ՝ տեղում պահպանելու, այդ թվում նաեւ նկուղները, որոնք եթե արժեքավոր են, մեր մոտեցումը կլինի պահպանել: Ես այդտեղ չեմ եղել, այն մյուսում եղել եմ»:

Արամի 30 քանդված շենքը նախատեսված է ներառել «Հին Երեւան» նախագծում, արդյոք հնարավո՞ր է բուլդոզերով քանդված շենքը «Հին Երեւան» նախագծում ներառել, այս հարցին, պարոն Սարգսյանն ասաց, որ Արամի 30 շենքը հուշարձանների ցանկում չի եղել, բայց այդ շենքի չափագրությունները կան, ըստ որի էլ հնարավոր է ներառել «Հին Երեւան» նախագծում:

Իսկ «Հին Երեւանի» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանն օրերս վստահեցրել էր, որ Արամի 30-ը տեղ չունի «Հին Երեւան» քաղաքաշինական նախագծում: Այս առնչությամբ էլ Նարեկ Սարգսյանն ասաց. «Լեւոն Վարդանյանը նախագծի հեղինակն է, ճարտարապետն է, իսկ առաջադրանքը տալիս են իշխանությունները, տվյալ դեպքում՝ քաղաքապետարանը: «Հին Երեւան» ծրագրի պայմանագիրը կառուցապատողի հետ ստորագրված է իմ կողմից, եւ մենք ուղղակի առաջադրանքում պարտադիր կամրագրենք եւ այդ մասին հանրությանը տեղյակ կպահենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին՝ ըստ ճարտարապետի, Երեւանում էլ ի՞նչ հին «սարայ»  շենքեր կան, որոնք քանդման ենթակա են, պարոն Սարգսյանն ասաց, որ մամուլում տարատեսակ հրապարակումներ են լինում տարբեր շենքերի մասին, որոնցից էր նաեւ Ազգային պատկերասրահի շենքը. «Այո, ժամանակին մեծ աղմուկ է եղել Պատկերասրահի շենքի քանդման հետ կապված: Բայց այսօր այն հրապարակի բաղկացուցիչ մասն է, հիմա չկա նման խնդիր»:

Սարգսյանն անդրադարձավ Սախարովի հրապարակի հրշեջների շենքին. Ըստ նախարարի, այդ շենքը բազմաթիվ անգամ վերակառուցվել է եւ այդ հրապարակի օրգանական մասն է. «Եթե լինի վերակառուցման նախագիծ, մեր կողմից պահանջ կլինի պահպանել այն»:

Մեր ճշտող հարցին՝ ի վերջո, կա՞ն քանդման ենթակա էլի հին շենքեր, նախարարն ասաց. «Այդպիսի բան չկա»:

Այս մասին, ինչպես նաեւ Զվարթնոցի կլոր շենքի, Երիտասարդական պալատի մասին նախարարի պարզաբանումները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29