«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի 2016թ.-ի ֆինանսավորումն ապահովելու և պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականությունն իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ֆինանսների նախարարությանն ուշադրություն դարձնել հարցին: Իսկ համալիրի կառավարման հետ կապված հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին մշակել ծրագիր, ուշադրություն դարձնել ՊՈԱԿ-ի ղեկավարության հարցին, որպեսզի մարզահամերգային համալիրն աշխատի և այլ նպատակների չծառայի:
Կառավարությունը հավանություն է տվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին: Որոշման նպատակն է ՀՀ-ում ձևավորել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության որակյալ համակարգ, որը նրանց համար կապահովի հավասար հնարավորություններ` իրենց նախասիրություններին, ընդունակություններին ու կարիքին համապատասխան որակյալ կրթություն ստանալու համար, կնպաստի կրթության մեջ նրանց ներգրավմանն ու համընդհանուր ներառմանը հասարակության մեջ: Այդ նպատակով մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կվերակազմակերպվեն հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Ինչպես նաև մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ՀՀ-ում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգի հստակեցման նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս դրանց տեղադրման ու վերատեղադրման համաձայնեցման համար պահանջվում է շուրջ 10 օր, ինչը հաճախ խանգարում է իրականացվող աշխատանքների՝ ժամանակին կատարմանը: Փոփոխությամբ առաջարկվում է այդ աշխատանքների կատարման ավելի կարճ ժամանակահատված՝ 6 օր ժամկետում:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի ոլորտի ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրին:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ՝ մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվել է մարտի 12:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն