Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարձրացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող նպաստների հասցեականությունը

Փետրվար 18,2016 16:56

ՀՀ վարչապետի մոտ փետրվարի 2-ին կայացած խորհրդակցության (ՀՀ վերահսկիչ պալատի կողմից  Կոտայքի և  Արագածոտնի մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում իրականացված ստուգումների վերաբերյալ) արդյունքում տրված հանձնարարականով պայմանավորված կառավարությունը փոփոխություն է կատարել «2016թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» որոշման մեջ: Այդ որոշմամբ սահմանված է, որ ՀՀ պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը: Նույն որոշման համապատասխան կետով սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին) թույլատրվում է ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով: Փոփոխությամբ առաջարկվում է հանել տնտեսումների հաշվին լրացուցիչ  եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելու դրույթը, դրանով պայմանավորված` ազատված ֆինանսական միջոցներն ավելի հասցեական օգտագործելու նպատակով: Առաջարկվում է նաև հսկողություն սահմանել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման նկատմամբ, ապահովել տարածքային մակարդակում աջակցող ցանցի ձևավորման, սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում ձևավորված համակարգող խորհուրդների գործունեության մշտադիտարկումը: Անդրադառնալով որոշմանը՝  Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցը ծագել է ՀՀ վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: Ըստ վարչապետի՝ որոշումն ընդունվել է նպաստների տրամադրման հասցեականությունը, անաչառությունն ու արդյունավետությունն ապահովելու համար և այդ նպատակով հանձնարարել է բոլոր պատկան մարմիններին վերահսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ:

Գործադիրն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը հաստատելու» մասին որոշում: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և նախարարության միջև կնքված սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագրով  նախատեսված «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 1,847,690 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է` Հայաստանում  երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների  իրականացման բարելավում, որի արդյունքում կստեղծվեն այլընտրանքային համայնքահեն ծառայություններ  թիրախային հաստատություններից դուրս բերված երեխաների համար և այլն: Հովիկ Աբրահամյանն հանձնարարել է փոխվարչապետին՝ ուսումնասիրել դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29