Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են հացի արտադրության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները

Փետրվար 18,2016 16:48

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարությամբ հացի արտադրության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները: «Խնդիրը հետևյալն էր. 2015թ. ընթացքում ալյուրի գները մեծ չափով նվազել էին մինչև 30 տոկոս: Դա հիմնականում կապվում էր ռուսական շուկայի հետ, քանի որ ալյուրը մեծ չափով ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից և փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված՝ ալյուրի գները մեծ չափով նվազել էին, սակայն դրան ադեկվատ հացի գները չեն նվազել: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություն ենք կատարել 10 խոշոր արտադրողների շրջանում: Ուսումնասիրության արդյունքների համաձայն հացի գները 2015թ.  ընթացքում 9-10 տոկոսի չափով են նվազել, որի վրա ազդել են հիմնականում հետևյալ գործոնները. առաջինն՝ ալյուրն է, սակայն ալյուրի գների նվազումը մի մասով է անդրադարձել, քանի որ ներգնագոյացման հաշվարկների մեջ ալյուրի տեսակարար կշիռը կազմում է 52.3 տոկոս: Բացի այդ, հացի գների բարձրացման վրա ազդել են նաև երկու այլ գործոններ՝ գազի և էլեկտրաէներգիայի գները: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի գների ավելացումը մեկ կիլոգրամ հացի գծով կազմել է 25.4 տոկոս, իսկ գազի գների փոփոխությունը 7.9 տոկոս»,-մասնավորապես նշել է Ա.Շաբոյանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29