ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն Վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից Երևանի տարբեր վարչական շրջաններում ավտոմեքենաներից կատարված գողությունների մի քանի դրվագ։
Նախնական քննության տվյալներով՝ 1990 թ. ծնված Հ.Սիմոնյանը, Է.Ազիզյանը և 1994 թ. ծնված Դ. Բաբուջյանը, միավորվելով կազմակերպված խմբի կազմում, դերերի հստակ բաժանմամբ , նախապատրաստել և իրականացրել են տարբեր գողություններ։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ երիտասարդները ավտոմեքենաներից գողացել են պահեստային անվադողի ծածկոցներ, լուսարձակներ։
Դ. Բաբուջյանին, Է. Ազիզյանին և Հ. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կազմակերպված խմբի կողմից ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակություն) և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կազմակերպված խմբի կողմից ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակության փորձ):
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն