Երեկ տեղեկացրել էինք, որ այսօրվա՝ փետրվարի 18-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնին կառավարության պահուստային ֆոնդից 508 միլիոն դրամ հատկացնելու որոշման նախագիծը: Գումարն ուղղվելու էր ուսումնական կենտրոնը վարչական սարքավորումներով ապահովելուն:
Այսօր նիստի օրակարգից հանվեց ֆիննախի ուսումնական կենտրոնին 508 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ