Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրապետյանը դավաճան ա, քցող ա, գող ա, սաղ կյանքում էլ դրանով է զբաղված եղել». Աշոտ Սուքիասյան

Փետրվար 18,2016 15:52

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի» գործով դատական նիստի ընդմիջմանը ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցչին՝ Շալիկո Փիրուզյանին հայտարարեց. «Հայրապետյանը դավաճան ա, քցող ա, գող ա, սաղ կյանքում էլ դրանով է զբաղված եղել: Էսօր չապացուցվի՝ վաղը դա կապացուցվի: Դրսում լինեինք՝ հիմա վաղուց կապացուցեի, որ քցող ա»:

Այս հայտարարության առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը զարմացավ, թե մի բան էլ ե՞ս եմ քցող, ես որ քցող եմ, բա իրե՞նք ինչ են. «80 տարեկան եմ, 63 տարվա ստաժ ունեմ, 7-րդ դասարանից աշխատել եմ, մինչեւ հիմա: Գիշերը սովորել եմ, ցերեկն՝ աշխատել: Սուքիասյանը ստաժ էլ չունի, երբեք պետական աշխատող չի եղել: Ես հիմա թոշակ չեմ ստանում, իմ թոշակից եմ հրաժարվել, չեմ կարող էն խեղճի հետ գնամ կանգնեմ, թոշակ ստանամ, թող ուրիշները ստանան, այդպես եմ ես մտածում, ես քցո՞ղ եմ»:

Նա պատմում էր իր բարեգործությունների մասին Հայաստանում եւ Շուշիում. «Եթե ես քցողն եմ, ստորներ են իրենք այլասերված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nona says:

    սելը ճռռալու, սելվորն ա ճռռում :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29