Ավարտվեց շախմատի Խազարի գավաթ միջազգային մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը (նկարում) եզրափակիչ տուրում սպիտակներով միավորը բաժանեց տանտերերից Մասուդ Մոսադեգպուրի հետ, ինչի արդյունքում նրանք, ինչպես նաեւ ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը, հավասար՝ 7,0-ական միավորով, կազմեցին մրցանակային եռյակը: Իրանցին լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց առաջին տեղը, Գրիգորյանը՝ 2-րդ, Վոլկովը՝ 3-րդ:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, թեև հաղթեց իրանցի Սայեդ Խալիլ Մուսավիին, սակայն 6,5 միավորով մնաց հինգերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի ՖԲ էջի