Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուսահովտի նախկին գյուղապետի որդուն դատում են անասնագողության համար

Փետրվար 18,2016 14:42

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ, սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունը:

Գ. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը , որ կատարվել է խոշոր չափերով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գրիգոր Սարհատյանը Լուսահովիտ գյուղի նախկին գյուղապետ Վոլոդյա Սարհատյանի որդին է: Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ դաստիարակչության գծով տեղակալ Գրետա Թիրաբյանի ընտանիքը նախկինում էլ է տուժել անասնագողությունից: Այդ ընտանիքին պատկանող 9 գլուխ խոշոր եղջերավոր անասունները 2010 թվականին գողացել էին:

Գրետա Թիրաբյանը բազմաթիվ ատյաններ է բողոքել, որ այդ անասնագողությունը չի բացահայտվել: Դրանից հետո ՀՀ նախագահի աշխատակազմից տիկին Գրետայի ընտանիքին 5 հազար դոլար են տրամադրել: Տիկին Գրետան հաստատեց 5 հազար դոլարի հատկացումը, հավելելով, որ նյութական վնասի գումարից առավել իր համար կարեւոր է արդարության հաստատումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29