Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը քննարկել է հարցեր, որոնք միտված են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացմանը

Փետրվար 18,2016 14:38

Փետրվարի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Արդյունաբերողների և ձեռներեցների միջազգային կոնգրեսի (ԱՁՄԿ) ղեկավարների, Խորհրդի նախագահ Վասիլի Տարլևի և նախագահ Վիկտոր Գլուխիխի հետ: Այս մասին հաղորդվում է ԵՏՀ կայքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ-ի և ԱՁՄԿ-ի միջև հնարավոր համագործակցության հարցեր, որը միտված կլինի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսությունների զարգացմանը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովը շահագրգռված է գործնական կապեր հաստատել ԱՁՄԿ-ի հետ: «Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է կարգավորիչ համակարգերի կատարելագործմանը, վարչական խոչընդոտների նվազեցմանը՝ հանուն Միության երկրների տնտեսությունների առավել արդյունավետ զարգացման: Այդ նպատակով ԵՏՀ-ն բոլոր կարևոր հարցերով համակարգային երկխոսություն է վարում ազգային բիզնես-ընկերակցությունների հետ: Հանձնաժողովն ապահովում է որոշումների ընդունման թափանցիկություն: Ուստի բոլոր կարգավորիչ արձանագրությունները, որոնք ընդունում է ԵՏՀ-ն, քննարկվում են բիզնեսի մակարդակով»,- հայտարարել է Սարգսյանը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նաև նշել է, որ Միության երկրների առաջ խնդիր է դրված միավորել իրենց արդյունաբերական ներուժը՝ հանուն համատեղ արտադրանքի արտադրության և արտահանման, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներում համատեղ դիրքավորման:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել գործնական կապերը, որոնք թույլ կտան ընդլայնել համագործակցությունը ԵՏՀ-ի և ազգային բիզնես-կառույցների միջև:

Հանդիպման ավարտին որոշում է կայացվել, որ ԱՁՄԿ ղեկավարությունը ԵԱՏՄ-ում տնտեսական ինտեգրացիոն գործընթացների խթանման նպատակով կսահմանի առաջնահերթություններ և հանձնաժողովին կներկայացնի առաջարկներ ազգային բիզնես ընկերակցությունների կողմից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29