Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգություն»-ը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հետ

Փետրվար 18,2016 14:18

Այսօր «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի անդամների՝ ընտրական հարցերով ավագ խորհրդական Րիչարդ Լափփինի և ընտրական հարցերով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանը, որպես առաջնահերթ խնդիր, մատնանշեց քվեարկված ցուցակների հրապարակումը, մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդնումը, քվեասենյակում տեսախցիկների տեղադրումը և պարզ համամասնական ընտրակարգը: Ա. Մարտիրոսյանը նաև համոզմունք հայտնեց, որ եթե ՀՀ ընտրական նոր օրենսգրքում չլինեն վերը նշված կետերի ամրագրումը, ապա դա կհանգեցնի ազատ և թափանցիկ ընտրական պրոցեսի չեզոքացմանը:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի կեղծված հանրաքվեին և ընտրություններին:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

18 փետրվարի 2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29