Փետրվարի 18-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 175 շենքի 4-րդ հարկում այրվում է բնակարան, իսկ նեսրում քաղաքացի կա:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37-րդ բնակարանում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալը` մասամբ և ջերմահարվել զգեստապահարանը:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները շքամուտքում հայտնաբերել են տան բնակիչ՝ 1936 թ. ծնված Լ. Հ.-ի դին, որը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը դուրս է բերվել տեղի ուժերով:
ՀՀ ՏԿԱԻՆ