Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին: Այնուհետև տուժածներից մեկը` անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս,
– խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսևորում
– գտնում ենք, որ նման երևույթները ամրապնդում և նպաստում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ մեր հասարակությունում առկա կարծրատիպերի ամրապնդմանը և ատելության խոսքի հնչեղացմանը
Կարդացեք նաև
-կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել ատելության հիմքով հանցագործությունը և պատասխանատվության կանչել բռնարարներին
-առողջապահության համակարգին հորդորում ենք կատարել իրենց կոչմանը համապատասխան գործողություններ և հատկապես բռնության զոհ դարձած անձանց հանդեպ ցուցաբերել մասնագիտական պատշաճ մոտեցում:
Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը