Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործի քննությունը չկայացավ դատաբժշկի բացակայության պատճառով

Փետրվար 18,2016 13:45

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը:

Նիստի ընթացքում պետք է հարցաքննվեր դատաբժշկական փորձագետ Վիգեն Ադամյանը: Ժամանակացույցով նիստը պետք է տեղի ունենար ժամը 13:00-ին: Սակայն 13:00-ից որոշ ժամանակ անց դատական կարգադրիչները տեղեկացրեցին, որ դատական նիստ տեղի չի ունենալու:

Դատավորի օգնականը լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է դատաբժշկի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ 24236 զորամասում խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. նոյեմբերի 16-ին կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29