Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև էներգետիկ հարաբերությունները և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագիծը:
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունները, այն ռազմավարական հարաբերությունները, որ կան մեր երկրների միջև»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նախատեսվում է, որ Չավուշօղլուն Բաքվում հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի այլ պաշտոնատար անձանց հետ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, վաղը Վրաստանում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ