Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակովի պաշտպանը՝ իր պաշտպանյալին ճաղավանդակում պահելու մասին. «168 ժամ»

Փետրվար 18,2016 12:34

Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը: Գործի վերաբերյալ զրուցել ենք Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հետ:

– Դատարանում խոսվեց այն մասին, որ Վալերի Պերմյակովին ճաղավանդակում պահելն իր իրավունքի խախտում է։ Ճիշտ է՝ Վ. Պերմյակովն ասաց, որ իրեն այդպես ավելի հանգիստ կլինի, սակայն այդ առումով քայլեր ձեռնարկվելո՞ւ են այդ խախտումը վերացնելու համար։

– Հենց սկզբից, երբ ես ներգրավվեցի քրեական գործի վարույթում, Վ. Պերմյակովի հետ առանձնատեսակցության ընթացքում ես ապակեպատ վանդակից հանելու հետ կապված հարցը շոշափեցի։ Վերջինս չցանկացավ, որպեսզի ես նման միջնորդություն անեմ, այդ իսկ առումով ես կաշկանդված էի, որպեսզի ինքս նման միջնորդությամբ հանդես գայի։

Բացի այդ, եթե տեսել եք դատական նիստերի դահլիճը, երևի թե պատկերացնում եք ինչ նեղված պայմաններ են, և, եթե հանկարծ Պերմյակովին հանեին նշված ապակեպատ վանդակից և նստեցնեին դահլիճում, ապա հաշվի առնելով դահլիճի նեղվածքը, ինքը կհայտնվեր տուժողներից 1-2 մետր հեռավորության վրա, ինչը լի էր շատ անկանխատեսելի հետևանքներով։

Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով և՛ ամբաստանյալի ցանկությունը, և՛ նրա անվտանգության նկատառումներից ելնելով՝ պաշտպանական կողմն ինքը չնախաձեռնեց նման միջնորդությամբ հանդես գալը, որպեսզի վերջինիս հանեն ապակեպատ տարածքից։ Դա բխում էր զուտ նրա անվտանգության շահերից:

– Նաև կարծիքներ հնչեցին այն մասին, որ տպավորություն է ստեղծվում, թե Վ. Պերմյակովն անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է դատարանում։ Ձեր տպավորությամբ՝ անտարբերություն կա՞, թե՞ դա պահվածքի ձև է։

– Իմ կարծիքով՝ պարզապես իր ձևն է այդպես, պահվածքի ձև է։ Ամեն դեպքում, ես իր հետ շփվում եմ դատական նիստերի ընդմիջումների ընթացքում։ Երբ որ պետք է, ինքը բավականին ակտիվորեն շփվում է և խոսում է։

Պարզապես այս պահին ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ինքն ինչպես պետք է իրեն պահի դահլիճում։ Որևէ ակտիվ պահելաձև, ինձ թվում է, չի բխում իր կարգավիճակից։ Ուրիշ ձև էլ ինչպե՞ս պետք է ինքն իրեն պահի։ Սա պարզապես իր պաշտպանական ռեակցիան է՝ իմ կարծիքով։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29