Երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Էրդողանը չեղյալ է համարել այսօր կայանալիք այցը Ադրբեջան: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ սա թույլ տվեց Իլհամ Ալիեւին թեթեւ շունչ քաշել, քանի որ Բաքվում Էրդողանի սպասվելիք հակառուսական հայտարարություններին ադրբեջանական կողմը միանշանակ պատասխան չի կարող տալ:
«Ռուս-թուրքական հակամարտության համատեքստում լուրջ խնդրի առջեւ է կանգնում Բաքուն: Այստեղ եւ քաղաքական, եւ հասարակության սիմպատիան Թուրքիայի կողմն է, բայց Ադրբեջանում երբեք չեն մոռանում ռուսական գործոնի մասին եւ խուսափում են հստակ ընտրություն կայացնել»,-ասաց քաղաքագետը, որը վստահ է՝ այս պահին Թուրքիան ավելի զգուշավոր կլինի Հայաստանի հարցում. «Համոզված եմ, որ Հայաստանի օդային պաշտպանությունն ավելի պատրաստ է հնարավոր դեպքերին, նաեւ
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը չեն կորցնի հնարավորությունը մուռ հանել Թուրքիայից այդ առումով»,-նշեց նա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ