Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Գոչունյան. Թուրքիայում հայ համայնքի կողմից նույնպես Եսայանի քվեարկությունը մեծ արձագանք չի գտել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 18,2016 12:21

Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ստեղծված իրավիճակը, նշեց, որ դրանից առաջին հերթին պետք է դասեր քաղել՝ մասնավորապես միջազգային հարթակներում գործունեության կազմակերպման տեսակետից։ «Այս օրինակը վառ է նախ եւ առաջ այն իմաստով, որ Մարգար Եսայանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ է, իսկ Նաիրա Զոհրաբյանը՝ Հայաստանի Ազգային ժողովի, այսինքն երկրներ, որոնք ունեն հակադիր շահեր։ Եվ մեր աչքի առջեւ իրականությունն այն է, որ ցանկացած երկրի պատգամավոր միջազգային բեմահարթակում պաշտպանում է իր երկրի  շահերը։ Սա շատ ուսանելի օրինակ է նաեւ Հայաստանի սփյուռքի վրա  դրված   հույսերի   տեսանկյունից։

Պետք է հասկանալ, որ մարդիկ, ովքեր այդ դիրքի վրա են գտնվում, պատասխանատվություն ունեն իրենց երկրի շահը պաշտպանելու։ Եվ այս պարագայում Մարգար Եսայանը կողմ է քվեարկել այն բանի համար, որը համընկել է Թուրքիայի շահերին»,- ասաց Գոչունյանը։

Ասել է թե, պետք չէ դրամատիզացնել ինչպես հայտնի բանաձեւին կողմ քվեարկելու՝ Մարգար Եսայանի քայլը, այնպես էլ Եսայանի եւ Զոհրաբյանի միջեւ տեղի ունեցածն ու դրա հնարավոր հետեւանքները։

Ի դեպ, Գոչունյանի փոխանցմամբ, Թուրքիայում հայ համայնքի կողմից նույնպես Եսայանի քվեարկությունն ու առհասարակ ԵԽԽՎ-ում երկու հակահայ բանաձեւերի շրջանառությունը մեծ արձագանք չեն գտել։ Սրա պատճառն, ըստ Գոչունյանի, այն է, որ Թուրքիայի հայ համայնքը սովոր է միջազգային բեմահարթակներում, խորհրդարաններում տարբեր բանաձեւեր ընդունելու աշխատանքներին եւ «Թուրքիայի հայ հասարակական կարծիքը լավ գիտի, որ դրանք գործնականում ոչ մի բան փոխել ի զորու չեն»։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29