Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին չորեքշաբթի շտապ տեղափոխել էին հիվանդանոց: Նրա մոտ արյան ճնշման կտրուկ տատանումներ էին գրանցվել: Փետրվարի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսի ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է իրեն զգում ԱԺ նախագահը:
«Ամեն ինչ բարվոք է, փառք Աստծո: Ուղղակի, գարնանային սրացումներ են: Գիտենք, որ գարնանը, ընդհանրապես ջերմաստիճանի այսպիսի կտրուկ տատանումների պարագայում բացառված չէ, որ մարդկանց մոտ ճնշումների տատանումներ լինեն, ընդամենը դա է: Ես տեղեկացված եմ, որ այսօր պարոն Սահակյանը պետք է դուրս գրվի»,- պատասխանեց Գագիկ Մինասյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ