Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարություն Սարգսյան. «Աշխատատեղեր բացելու համար կառավարությունը, պետությունը պատրաստ է ամեն ինչի». «Ժողովուրդ»

Փետրվար 18,2016 12:04

Այն, որ Հայաստանում ծնելիությունը տարեցտարի նվազում է, վաղուց գաղտնիք չէ։ Սակայն հատկապես վերջին տարիներին այս տխուր միտումն առավել տեսանելի է Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Վայոց  Ձորի  մարզպետ  Հարություն Սարգսյան

– Պարոն Սարգսյան, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Վայոց Ձորի մարզում ծնելիության թիվը գնալով նվազում է։ 2015 թվականին մարզում ծնված երեխաների թիվը մահացածների թվից ավել է եղել ընդամենը 58-ով։ Արդյոք այս թվերը Ձեզ չեն մտահոգում, եւ ինչ քայլեր եք կատարում մարզում ծնելիության խթանման ուղղությամբ։

– Հիմնականում բնակչությանը հետ բերելու խնդիրներն ենք մենք առաջ դնում։ Ովքեր որ դուրս են եկել աշխատելու Ռուսաստան կամ արտերկիր, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի պայմաններ ստեղծենք նրանց հետ վերադարձնելու իրենց տները, իրենց ընտանիքները։

Արդեն այս տարվա ապրիլ ամսից «Գեոթիմ» ՓԲԸ-ն («Գեոթիմ» ՓԲԸ-ն երկրաբանական աշխատանքներ է իրականացնում Վայոց ձորի մարզում՝ Ամուլսարի տարածքում), մարզում սկսելու է գործունեություն ծավալել, ինչի արդյունքում հազարից ավելի աշխատատեղեր են բացվելու, եւ կարծում եմ՝ ովքեր որ եկել են, իրենց ընտանիքներն էլ չեն գնալու։ Արդեն շատ մարդ է գրանցվում, որպեսզի աշխատի։

Անցյալ տարի մեր պահածոների գործարանը վերաբացվեց, եւ այժմ աշխատանքները ընդլայնվում են։ Այս ամենը կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, որովհետեւ գյուղացին արդեն իր մթերքի հանձման տեղն ունի։ Անցյալ տարի պահածոների գործարանը մոտ վեց հարյուր տոննայի չափ բանջարեղեն մթերեց։ Այս տարի այդ ցուցանիշը կկրկնապատկվի, որովհետեւ գյուղացին զբաղվելու է գյուղատնտեսությամբ եւ հանձնելու է իր արտադրածը։ Մենք ամեն ինչ ձգտում ենք անել, որպեսզի աշխատատեղեր բացվեն։

– Այդուամենայնիվ, այդ ձգտումների արդյունքը առայժմ բավարար չէ…

– Աշխատատեղեր բացելու համար կառավարությունը, պետությունը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ներդրողների համար պայմաններ ստեղծի։ Այս պահի դրությամբ Ջերմուկում 47 մլն դրամի շինարարություն է ընթանում։ Անհատներ են աշխատում, Ռուսաստանի քաղաքացիներ կան։ Հյուրանոցներ, առողջարաններ են պատրաստվում։ Եվ այս բոլորը աշխատատեղեր են։ Այսպիսի ծրագրերով պետք է ավելացնենք մեր ազգաբնակչությունը եւ, ինչու չէ, նաեւ պետք է մեր երիտասարդներին ողջունենք, ամեն հարցում օգնենք, որպեսզի ընտանիքներ կազմեն, ծնելիությունը մեծանա, երեխաների թիվը շատանա, դա ամենակարեւորն է:

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29