Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Շաբոյանի՝ հացի գինը եւ նվազել է, եւ բարձրացել

Փետրվար 18,2016 11:57

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտնեց, որ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարել հաց արտադրող 10 խոշոր ընկերություններում եւ պարզել, որ Հայաստանում հացի գնի նվազում է եղել, բայց դա համարժեք չէ ալյուրի գնի նվազմանը:

«Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ հացի գները 2015 թվականի ընթացքում նվազել են 9-10 տոկոսով: Գնի նվազման վրա ազդել են մի շարք գործոններ, առաջինը ալյուրն է: Բայց ալյուրի գնի նվազումը մի մասով է ազդել, քանի, որ հացի ինքնարժեքի մեջ ալյուրի տեսակարար կշիռը կազմում է 52.3 տոկոս»,- ասաց Շաբոյանը:

Նա նշեց, որ հացի գների վրա ազդել են նաև երկու այլ գործոններ, որոնք բարձրացման են բերել: Դա գազի և էլեկտրաէներգիայի գներն են: «Մասնավորապես, էլեկտրաէներգիայի գների ավելացումը մեկ կգ հացի գծով կազմել է 25.4 տոկոս, իսկ գազի գների փոփոխությունը՝ 7.9 տոկոս: Հետևաբար, այս երկու գործոնները ազդել են հացի գների բարձրացման վրա»,- պարզաբանեց Շաբոյանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29