Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու մասնակցությամբ միջադեպի առթիվ երեկ ծանուցագիր ստանալուց հետո ոստիկանություն է ներկայացել Գյումրու նախկին քաղաքապետը ու բացատրություն տվել: Այս մասին մենք տեղեկացանք ոստիկանությունից:
Վարդան Ղուկասյանը կտրականապես հերքել է մամուլում ու ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե իր կամ որդի Սպարտակի ու եղբորորդի Կոլյայի մասնակցությամբ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել: Նախկին քաղաքապետը նշել է, որ Գյումրիում սպասվող առաջիկա ՏԻՄ ընտրությունների ֆոնին իրեն շինծու լուրերով վարկաբեկում են հակառակորդները:
Հիշեցնենք, որ երեկ Pastinfo.am լրատվական կայքը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ փետրվարի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող, քաղաքի կենտրոնում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում՝ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակի ու նրա ընկերոջ՝ Պատվական Մադոյանի մասնակցությամբ: Նրանք վիճաբանել էին բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց:
Ըստ կայքի, միջադեպը սրանով չէր ավարտվել, շարունակվել էր Վարդան Ղուկասյանի գրասենյակում, այստեղ նախկին քաղաքապետի թիկնապահները ծեծի էին ենթարկել բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բադասարյանին:
Կարդացեք նաև
Ոստիկանությունն էլ իր հերթին հաղորդագրություն էր տարածել՝ հաստատելով, որ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնում փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այս մասին, սակայն մասնակիցները բացատրություն են տվել, որ իրենք ոչ մի վիճաբանության ու ծեծկռտուքի չեն մասնակցել:
Ոստիկանության հաղորդագրություն մեջ մասնակիցների ցանկում նշվում էր նաեւ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի անունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ դուք սպասում էիք,որ այս ժողովրդական տերտերը պետք է գնար ոստիկանություն ու հաստատեր,որ ինքն ու իրա տղեն մարդ են ծեծել??????????????զարմանում եմ…….վատաագույն դեպքում իրենց շրջապատից մի ստրուկի կգտնեին,որն իր վրա կվերցներ հանցագործությունը ու նրանց փոխարեն կնստեր բանտ՝ինչպես դա եղել է շատ դեպքերում….պիշը,գմպը.լավագույն դեպքում գործը կջրեին ու կանցներ.