Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց բաժանել ՏԿԱԻՆ-ը՝ առանձնացնել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները: Հիշեցնենք, որ վաղուց են լուրեր շրջանառվում այս մասին:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր զեկուցելով նախարարությունների առանձնացման հարցը, ասաց, որ քաղաքական համաձայնության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել այս նախարարությունները:
Հիշեցնենք, որ ՀՀԿ –ի եւ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու արդյունքում, ըստ շրջանառվող լուրերի՝ պայմանավորվածություն կա, որ տարածքային կառավարման նախարարությունը «հանձնելու» են ՀՅԴ-ին, եւ նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը:
ՏԿԱԻՆ-ի բաժանման կապակցությամբ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ արտահերթ նիստ գումարելու որոշման նախագծին
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ