Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր՝ շատ տաք, հետո՝ անձրեւ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 18,2016 11:33

Այսօր Երեւանում եւ հանրապետության մի շարք շրջաններում «Հիդրոմետ» ծառայության կողմից կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան։ Մասնավորապես Երեւանում կանխատեսվում է +16…+18 աստիճան տաքություն։

«Փետրվարի 15-ից հանրապետության տարածք ներթափանցած հարավային տաք օդային հոսանքները առաջ բերեցին օդի ջերմաստիճանի էականորեն բարձրացում։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվեց Բագրատաշենում՝ +22, Իջեւանում՝ +20, Դիլիջանում՝ +19, Կապանում         +18, Արարատյան դաշտում՝      +15…+16, Երեւանում՝ +15։ Ներկա պահին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է։ Երեկվա հետ համեմատած եղանակը այսօր տաքացել է եւս 3-4 աստիճանով։ Փետրվարի 18- ին Երեւանում կանխատեսված է +16…+18 աստիճան տաքություն, որի արդարացման դեպքում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ, մինչեւ այսօր այդ ռեկորդը 1979 թվականի փետրվարի 18-ն է, երբ Երեւանում գրանցվել է +14…+15 աստիճան տաքություն»,- մանրամասնեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա փոխանցմամբ՝ երեկ օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլիմայական նորմայից բարձր էր 8-13 աստիճանով։

Չնայած սրան, առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի։ Փետրվարի 19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազում, իսկ մյուս շրջաններում՝ 4-5 աստիճանով։ Ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ սպասվում են նաեւ տեղումներ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29