Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գրիգորյանը Խազարի գավաթի հաղթող դառնալու շանս ունի

Փետրվար 18,2016 11:27

Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իրանում այսօր ավարտվող Խազարի գավաթի խաղարկության հաղթող դառնալու շանս ունի:

Նախավերջին՝ 8-րդ, տուրից հետո հայ շախմատիստը իրանցի Մասուդ Մոսադեգպուրի եւ ռուսաստանցի Սերգեյ Վոլկովի հետ վաստակել է 6,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Այսօր եզրափակիչ տուրում Հայաստանի նախկին չեմպիոնը սպիտակներով խաղում է առաջին տեղում ընթացող իրանցի միջազգային վարպետի հետ:

Մեր շախմատիստներից գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը առաջատարներից հետ է մնում մեկ միավորով եւ մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի ՖԲ էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29