Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայոց բանակի 24-ամյակի տոնական համերգից առաջ էլ կարծում էի, որ մեդալի արժանի չեմ… բայց տեղի տվեցի, ինչ որ է…
Հիմա, երբ նաև պարզվեց, որ չկարողացա անձամբ օգտակար լինել Հայոց բանակին դրամահավաքի հարցում, վերադարձնում եմ այդ մեդալը…
Իսկապես մեդալը չամիչ չի: Խոնարհումս հայ զինվորին: Ու ընդհանրապես, այդ պարգևատվությունը ավելորդ էր, ըստ իս»:
Հ. Գ. Նշենք, որ Լոս Անջելեսում կայացած Հայոց Բանակին նվիրված Բարեգործական համերգը, ոչ մի լումա չի հատկացրել Հայոց Բանակին: «Grand Party» կազմակերպության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը հայտարարել է, որ «համերգից որևէ հասույթ չկա և հետևաբար, ոչ մի լումա չի փոխանցվել համակարգող խորհրդին»: