Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր:
«Հատուկ ուշադրություն են դարձրել անդրտարածաշրջանային նախագծերի կարևորությանը, որոնք կողմերը զարգացնում են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչը «կարևոր է ոչ միայն Թուրքիայի և Վրաստանի, այլև Վրաստանի եվրոպացի գործընկերների համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ