Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է նախկին հրշեջ դեպոյի շենքը հայտնվել կառավարության օրակարգում՝ լինելով պահպանվող հուշարձան. «Հրապարակ»

Փետրվար 18,2016 11:05

Նախկին հրշեջ դեպոյի շենքը կառուցվել է 1930-ին, Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից։ Այս շենքի հետ կապված հետաքրքիր մի հանգամանք կա՝ ընդգրկված լինելով ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, շենքը 2008-ի կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակա հանրային շահ եւ կառավարության 2009-ի մայիսի 7-ի 526-Ն որոշմամբ օտարվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփրզ» ՍՊԸ-ին՝ հետեւյալ հիմնավորմամբ. «Լոկալ Դիվելոփրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր միջոցների հաշվին, որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օգտին գործող երրորդ անձ, կֆինանսավորի պետության կարիքների համար ձեռք բերվող Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի N 1 հասցեում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության նախագծով նոր տիպային շենքի կառուցման կապալի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները»։

Այլ կերպ ասած՝ կառավարությունն իր նախարարության նոր մասնաշենքի ֆինանսավորման դիմաց պատմամշակութային հին շենքը նվիրաբերել է մի ընկերության, որը քաղաքում նոր էլիտար բարձրահարկեր է կառուցում։

Թե ինչպես է նախկին հրշեջ դեպոյի շենքը հայտնվել կառավարության օրակարգում՝ լինելով պահպանվող հուշարձան, մշակույթի նախարարությունից մեր գրավոր հարցմանն այսպես պատասխանեցին. «Պետության կողմից պահպանվող հուշարձանը «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ

օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն, կարող է օտարվել, ինչը ենթադրում է սեփականատիրոջ փոփոխություն՝ հուշարձանի նկատմամբ համապատասխան պարտավորություններով։ Նշված որոշմամբ առանձին կետով ամրագրված են տարածքը ձեռք բերողի՝ «Լոկալ Դիվելոփրզ» ՍՊԸ-ի պարտականությունները՝ տարածքում առկա հուշարձանների, ներառյալ՝ հրշեջ կայանի նկատմամբ։ Նշենք, որ սեփականատիրոջ փոփոխմամբ հուշարձանի կարգավիճակը չի փոփոխվում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29