Վրաստանի և Թուրքիայի վարչապետները առաջիկայում կանցկացնեն ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը» Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Համաձայն Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ հանդիպմանը քննարկվել են ռազմավարական համագործակցությանը և առևտրատնտեսական փոխհարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցեր: Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել նպաստել դեպի թուրքական շուկա վրացական արտադրանքի արտահանման աճին:
Հանդիպմանը քննարկվել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հարցը, տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերը, կարևորվել է Հարավկովկասյան էներգոմիջանցքի նշանակությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ