«Միանգամայն ճնշող տպավորություն ստացա՝ այն զգացողությունն ունեցա, որ ականատեսն եմ ինչ-որ մի գաղջ խոհանոցային վեճի, որի մասնակիցներից եւ ոչ մեկն արդար չէ եւ համակրանք չի առաջացնում»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ի՞նչ տպավորություններ ստացաք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունների քննարկումից, ասաց «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը: Ցանցը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել էր տիկին Ասատրյանի թեկնածությունը:
Թե ինչո՞ւ պատգամավորները չարձագանքեցին այդ առաջարկին՝ կարդացեք վաղվա համարում:
«Առավոտ» օրաթերթ
17.02.2016