Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը երկաթուղային կոնսորցիում կհիմնեն

Փետրվար 18,2016 10:40

Փետրվարի 17-ին Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպմանը Վրաստանի և Ղազախստանի կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են տրանսկասպյան միջազգային երթուղու հարցը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», հանդիպումը տեղի է ունեցել Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բաքիջան Սագինթաևի գլխավորությամբ կատարված այցի շրջանակում:

Հանդիպումից հետո Սագինթաևը հայտարարել է, որ Վրաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի երկաթուղային գերատեսչությունները պայմանավորվել են ստեղծել երկաթուղային կոնսորցիում, որը կապահովի բեռների տեղափոխումը Չինաստանի նավահանգիստներից Բաթում, այստեղից էլ՝ Թուրքիա և Եվրոպա:

«Սա շատ կարևոր տարանցիկ ուղի է բոլորի համար, և մենք բոլորս լրջորեն շահագրգռված ենք նման կոնսորցիումի ստեղծման մեջ»,- ասել է Ղազախստանի փոխվարչապետը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29