Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ
– Քանի՞ անդամ ունեք «Ազատությունում»։
– Վերջին հաշվարկով ավելի քան 3 հազար անդամ, ակտիվը մի 400-450 հոգի են։ Կուսակցությունը լի է վճռականությամբ՝ մասնակցելու ընտրություններին, բայց անկեղծ եմ ասում, զուտ մասնակցությունը կամ պատգամավոր դառնալն ինձ չի գոհացնի։ Շատ ցածր է իշխանության վարկանիշը։ Չօգտվել սրանից՝ անթույլատրելի է։ Եթե վաղը հայտարարվի, որ մի 8 կուսակցություն միացել են, դրանից հետո ամբողջ ժողովուրդն արդեն կողմնորոշված կլինի, թե ով է ընդդիմությունը։
– Ո՞րն է լինելու իշխանության խաղն ընդդիմության դաշտում։
Կարդացեք նաև
– Հիմա իշխանությունը մեզ դնելու է իրար դեմ մրցակցության մեջ։ Ավելացել են նոր կուսակցություններ, որոնք արդեն հայտարարում են, որ ինքնուրույն պետք է մասնակցեն, թեեւ իրենք էլ չգիտեն, թե ինչ են արել։ Նոր «շամիրամներ» են առաջացել։ Ես դա չեմ ասում վատ իմաստով, այլ այն իմաստով, որ դա ոչնչի չի բերում։ Դու ընդամենը խանգարում ես մյուսներին, որովհետեւ ընտրողը պետք է սիգնալ ստանա, թե որն է ընդդիմությունը։
– Ընտրողն այսօր կողմնորոշված չէ, շփոթված է, շատերը՝ հիասթափված։ Ի՞նչ պետք է անել մարդկանց վստահությունը շահելու համար։
– Վերջին հաշվով, ամեն ինչ արվում է։ Մենք ինչքան պոպուլիստ գործիչներ ենք ունեցել 90-ականներին։ Բոլորն անհետացան։ Պարզապես նրանց հաջողվում է պոպուլիզմով օգնել իշխանություններին։ Պոպուլիզմը միշտ իշխանությունների օգտին է։ Դրա համար մենք զգուշանում ենք պոպուլիստական շարժումներից։ Պոպուլիստի վերջնական հանգրվանն այն մասսաների դեմ գործելն է, որոնց նա ի սկզբանե ներկայացնում էր։ Արդեն 25 տարվա պետության փորձ ունենք, որը մարդկանց առաջ է, բոլոր գործիչները հայտնի են։ Որքան էլ մենք հայհոյենք,մամուլով քննադատենք, իսկ այդ քննադատությունը հաճախ կազմակերպվում է օլիգարխների կամ, ավելի ճիշտ, մեկ օլիգարխի կողմից, էֆեկտ չի տալիս։ Մարդիկ իրականությունը տեսնում են:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում