Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել 61 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտոնյաներին:
Հաղորդվում է, որ ականապատ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ նրա կողքով անցնում էր ոստիկանական ավտոբուսը: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանից և գլխավոր շտաբից ոչ հեռու:
Երկրի փոխվարչապետ Բեքիդ Բոզդագը կատարվածը որակել է որպես «ահաբեկչական գործողություն»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է ահաբեկչության դեմ պայքարը «երկրի ներսում և դրա սահմաններից դուրս»:
Կարդացեք նաև
Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունի հետևանքով Էրդողանը հետաձգել է նախատեսված այցը Ադրբեջան:
https://www.youtube.com/watch?v=z9AfSLbi3i8
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ