Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրի հետ սխտորը` ստենոկարդիայի դեմ

Փետրվար 18,2016 11:30

Շնչարգելությամբ ուղեկցվող կրծքահեղձուկի (ստենոկարդիա) դեպքում խորհուրդ է տրվում ընդունել մեղրի հետ սխտոր։ Մեկ կիլոգրամ մեղրին պահանջվում է տասը հատ կիտրոն եւ հինգ գլուխ սխտոր։ Կիտրոնի հյութը պետք է քամել, սխտորը մաքրել, լվանալ, քերիչով քերել կամ անցկացնել մսաղացով։ Այդ բոլորն իրար խառնել, բերանը ծածկել եւ դնել մեկ շաբաթ զով տեղ։ Ընդունել օրը մեկ անգամ` մեկ թեյի գդալ։

Օգտակար է նաեւ ալոճի եփուկը, հինգ ճաշի գդալ ալոճի եւ հինգ ճաշի գդալ առյուծագու վրա լցնել վեց բաժակ եռացրած ջուր։ Թրմել թերմոսում մեկ օր։ Այնուհետեւ քամել թանզիֆով, ճզմել նաեւ փափկած պտուղները։

Պատրաստի եփուկը պահել սառը տեղում։ Խմել մեկ բաժակ, օրը երեք անգամ։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29