Շնչառական համակարգի մարզման համար խորհուրդ է տրվում հաճախակի փչել փուչիկներ: Վարժությունը կատարել 3-5 րոպե` օրը երկու-երեք անգամ:
Թոքերի բորբոքման ժամանակ առաջարկվում է շաղգամի վերին մասը կտրել, հանել պտղամսից մի 1 մաս, լցնել բուսական յուղ, ծածկել կտրած մասով, եփել ջեռոցում։ Ուտել օրը մեկ հատ` մեկ շաբաթվա ընթացքում։
Երկու բաժակ սպիտակ մեղրին ավելացնել մեկ բաժակ կտավատի յուղ։ Եփել թույլ կրակի վրա` պարբերաբար խառնել, մինչեւ խառնուրդի պնդանալը եւ կարմրավուն դառնալը։ Ստացված դոնդողից առավոտյան եւ երեկոյան պոկել պնդուկի չափ կտոր եւ պահել բերանում, մինչեւ հալվի։ Մեկ ժամ ոչինչ չուտել եւ չխմել։ Օգտակար է թոքերի բորբոքման, թոքախտի դեպքում։
Թոքախտի դեպքում վերցնել հավասարաչափ` թոքախոտ (մեղրուկ), եղինջ, արյունխմիկի արմատ։ Երեք ճաշի գդալին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրական երեք անգամ` 100- ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ։
Կարդացեք նաև
Թոքախտի դեպքում նաեւ առաջարկվում է վերցնել անանուխ, եղինջ, թթվիճ՝ հավասարաչափ։ Երեք ճաշի գդալին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրական երեք անգամ՝ 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2016