Փետրվարի 18-ին, ժամը 15.00-ին առցանց «Առավոտ»-ի եթերում, ուղիղ հեռարձակմամբ, դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Հյուրերն են՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Թեման` ՀՀԿ-ՀՅԴ չկայացող համագործակցությունը: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին:
Կարդացեք նաև
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հարցս ուղղում եմ հանրապետական պատգամավորին,ում այսօր համոզված եմ՝ ավելի շատ անհարմար հարցեր կուղղվեն.
Պարոն Նիկոյան ՀՀԿ եւ ՀՅԴ համագործակցությունը ոչ միանշանակ է ընկալվում հայության մեծամասնության կողմից,շատերը գլուխ չհանելով դրանից,սպասում են ապրեն ու տեսնեն:Մտավախություն չունեք ՀՅԴ-ն դասեր քաղած լինի անցյալի դառը ու չստացվաց փորձից եւ ինչ մեխանիզմներ ունեք դրա դեմ?Ակնկալում եմ՝ ուղիղ,համոզիչ եւ բավարարող պատասխան,որ չհիշեցնի՝ «խիյարը թարսա աճում», կամ «յա իրոք»? արտահայտություններին
Շնորհակալություն