Երեւանի ՕՀՊՄՔ-ում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Այսօր մրցահարթակում էին 85 եւ 94 կգ քաշայինները:
Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում 85 կգ քաշայինների պայքարը: Այստեղ ազգային հավաքականի մարզիչների թույլտվությամբ հանդես էին գալու 77 կգ քաշային կարգի մեր առաջատարներ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը, որոնց միջեւ էլ ծավալվեց չեմպիոնի կոչման համար պայքարը: Համառ մրցակցության արդյունքում, ի վերջո, Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց երիտասարդ Անդրանիկ Կարապետյանը (նկարում), որը երկամարտում ցույց տվեց 362 կգ՝ երկու կիլոգրամ ավելի բարձրացնելով իր բազմափորձ մրցակցից: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սամվել Բաբակյանին՝ 320 կգ:
94 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Աղասի Աղասյանը, որը երկամարտում արձանագրեց 355 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի