Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը հրաժարվել է քննել ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի գործը

Փետրվար 17,2016 21:25

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է քննել Հայաստանի սահմանը հատած և գերեվարված դիվերսանտներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործը: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարել է Եվրադատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը:

Ադրբեջանցի պաշտոնյան դատարանի որոշումը որակել է որպես «ոչ օբյեկտիվ»:

Հիշեցնենք, 2014թ. հուլիսին Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը Շահումյանի հատվածից ապօրինաբար հատել էին Հայաստանի սահմանը: Նրանց գործողությունների հետևանքով Քարվաճառում զոհվել էր 2 անձ, մեկը՝ վիրավորվել:

Դիլգամ Ասկերովը 2014թ. դեկտեմբերին Ստեփանակերտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Ասքերովը եւ Գուլիևը մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29