Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարինե Թորոսյանը ստացել է 4400 «լայք» եւ … ոչ մի դրամ օգնություն

Փետրվար 17,2016 20:12

Նախկինում տեղեկացրել ենք, որ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն գյուղի 15-ամյա բնակչուհի  Մարինե Թորոսյանը 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ դպրոցում ողնաշարի կոտրվածք է ստացել, դարձել հաշմանդամ, գամվել անվասայլակին: Նա երկրաշարժից 27 տարի անց՝ 2015թ.-ին մայրացել է, ունի Անգելինա անունով աղջիկ: Մ.Թորոսյանի մասին մեր հրապարակումը համացանցում մեծ ուշադրության է արժանացել, 4400 ընթերցող այն հավանել է՝ «լայք»  է տվել:

Գրել էինք, որ հաշմանդամության թոշակով ապրող Մարինեն սոցիալական դժվար պայմաններում է գտնվում:

Marine-3

Այսօր զանգահարեցինք Մարինե Թորոսյանին եւ հարցրինք, թե մեր հրապարակումից հետո  պետական, հասարակական, բարեգործական որեւէ կազմակերպություն կամ անհատ բարեգործ արդյոք օգնել է իրեն:

Նա ասաց, որ նման որեւէ աջակցություն չի եղել: Մարինե Թորոսյանը հայտնեց, որ միայն «Կիսաբաց լուսամուտներ»  հաղորդաշարից են զանգահարել իրեն, աջակցելու խոստում տվել, սակայն պայմանով, որ ինքը պետք է նկարահանման համար այդ հաղորդաշարի տաղավար գնա: Մարինեն ասել է, որ կարող են իրենց տանը նկարահանել, բայց  հաղորդաշարի տաղավար մեկնելուց հրաժարվել է:

Ի՞նչ միջոցներով է ապրում, պահում 6-ամսական Անգելինային: Մարինեն պատասխանեց, որ ապրում է իր թոշակով, նաեւ աշխատող քույրիկն է օգնում:

Լուսանկարները՝ Ֆեյսբուքում Մարինե Թորոսյանի էջից

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29