Լրահոս
Օրվա լրահոսը

508 միլիոն դրամ՝ ֆիննախի Դիլիջանի դպրոցին

Փետրվար 17,2016 18:40

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնին կառավարության պահուստային ֆոնդից առաջարկվում է հատկացնել 508 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգից: Գումարը հատկացվելու է ուսումնական կենտրոնը վարչական սարքավորումներով ապահովելու համար: Ամենայն հավանականությամբ, նախագիծը հավանության կարժանանա:

Ըստ կառավարություն ներկայացրած որոշման նախագծի, Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործման հանձնումը նախատեսված է 2016 թվականի սեպտեմբերին եւ ուսումնական կենտրոնի բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական սարքավորումներ (զանազան կահույք, համակարգիչներ եւ այլն):

Հիշեցնենք, որ այս ուսումնական կենտրոնի համար կատարվող ճոխ ծախսերը պարբերաբար հանրության, տնտեսագետների քննադատությանն են արժանացել: Բացի այս, որոշ տնտեսագետներ ուսումնական կենտրոնի համար կատարվող գնումներում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում: Վերջին ճոխ  ծախսերն այս կենտրոնի համար եղել են հարկատուների համար թանկ արժեցած  օճառամանները, հայելիները, եւ սպասք  ձեռք բերելու ծախսերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29