Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արտահանման հոսքը Եվրոպա: Մինչև փետրվարի վերջ Իրանը Եվրոպա կուղարկի ածխաջրածինների երկրորդ խմբաքանակը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Իրանի Ազգային նավթային ընկերության տնօրեն Ռոքնոդդին Ջավադիին:
«Մինչև ընթացիկ ամսվա վերջ մենք Եվրոպա կուղարկենք նավթի նոր խմբաքանակ: Այն կլինի պատժամիջոցների վերացումից հետո երկրորդը»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին խմբաքանակը դեռ ճանապարհին է:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Իրանը նավթի լցանավեր էր ուղարկել Եվրոպա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ