Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդին բռնցքամարտի մարզչի եղբոր ամենամոտ ընկերն է. մանրամասներ՝ «Հրաշքների աշխարհ»-ի միջադեպից

Փետրվար 17,2016 17:46

Այսօր տեղեկություններ հրապարակվեցին, որ 5 օր առաջ՝ փետրվարի 11-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող, քաղաքի կենտրոնում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում՝ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակի ու նրա ընկերոջ Պատվական Մադոյանի մասնակցությամբ (հայտնի է Պատո անունով):

Pastinfo.am-ի մատուցմամբ, այս երկուսը վիճաբանել էին բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց: Նույն օրը գիշերը, բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բադասարյանը գնացել է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, որտեղ դարձյալ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Վարդան Ղուկասյանի թիկնապահները դարձյալ ծեծի են ենթարկել մարզչին: Կայքը փոխանցում է, որ միջադեպն այսքանով էլ չի ավարտվել, նույն օրը նախկին քաղաքապետն ու նրա որդին ծեծի են ենթարկել ևս երեք գյումրեցիների:

ՀՀ ոստիկանությունը քիչ անց հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել այս մասին, միայն թե, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ «Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրություններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել»:

Aravot.am-ը պարզեց, որ բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանը Վարդան Ղուկասյանի հարեւանն է, ապրում է Սլաբոդկա թաղամասում՝ Գորկու այգու դիմաց: Ավելին` մարզչի փոքր եղբայրը՝ Բադալի Արմանը (Բադալը հայրն է, նրան Գյումրիում հենց այսպես են անվանում) Սպարտակի ամենամոտ ընկերն է, «նրանց տան տղեն»:

Մեզ փոխանցեցին, որ Բադալի Արմանը Սպարտակ Ղուկասյանի հետ նույնիսկ մասնակցել է Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպին:

Ըստ մեր զրուցակիցների, համացանցում հայտնված տեսանյութում Արմանի մեքենան էր երեւում Բալասանյանենց դռներով անցնելիս: Նրանց շրջապատի մարդիկ իրենց զարմանքը հայտնեցին՝ նշելով, թե ախպերություն է նրանց մեջ, էդ ի՞նչ պատահեց: «Զարմանալու բան եք ասում, էնքան մոտ են, Ղուկասյանը գիտի, որ իր որդուն մոտ, հարազատ մարդիկ են, ո՞նց է թույլ տվել շարունակություն»,- զարմացած ասաց նրանց շրջապատի մարդկանցից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը, քանի որ երկու գերդաստաններն էլ իրեն լավ են ճանաչում, չի ուզում լավ ու վատ լինել:

Գարիկին որպես մարզիչ շատ գովեցին՝ ասելով, որ նա լավ երեխաներ ունի, պարզապես Սլաբոդկա թաղի տղա է, ու նրանք խելոք չեն: Մեր զրուցակիցն անգամ խորհուրդ տվեց շատ «չչարչարվել», քանի որ այս թաղի տղաները, եթե նույնիսկ իրար սպանեն, ոստիկանությանն ու մյուսներին ոչ մի բառ չեն ասի:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին պարզաբանեց, որ հոդվածներում նշված անձանցից բացատրություններ են ստացվել, դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել: Դատախազը նաեւ փոխանցեց, որ հոդվածներում արծարծված անձինք իրենց բացատրություններում հերքում են լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը:

Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ էլ, տղաներից ոչ մեկի վրա նույնիսկ քերծվածք չկա: Ըստ նույն աղբյուրների, Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել, նրան այսօր ծանուցագիր է ուղարկվել, չներկայանալու դեպքում նրան բերման կենթարկեն, իսկ Սպարտակն արդեն հարցաքննվել է: Վիճաբանության ու ծեծկռտուքի շարժառիթը, նույնիսկ խոսակցությունների մակարդակով, դեռ հայտնի չէ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Guram says:

    Ֆելիքս Ցոլակյանը դեռ մարզպետարանից դուրս չի ելել սա արդեն ակտիվացել է իրա բեսպռեդելի հետ միասին:Առանց ամոթի հայտարարում է,որ ծեծկռտուք չի եղել իրենց ղումարբազանոցում,որն անվանվում է Հրաշքների Աշխարհ:Վովա Գասպարյանը որտեղ է?Դրա հանցագործ տղան ռեցիդիվիստ է:Ինչու եք բաց թողել տուն:Շատ ուրախ եմ Բադալի Արմանի համար:Վերջապես նրա սպոն իրա իրական դեմքը ցույց տվեց ու ծեծեց նրա ավագ եղբորը:Ու այս հանցագործների ոհմակ Ղուկասյանների ընտանիքը ուզում է կրկին քաղաքպետարան վերադառնա?

  2. Guramin says:

    Դու ում պատվերն ես կատարում Guram?Դու Guram es, թե Gulam?, չեմ կարող ճիշտ կարդալ պատվական կեղծանունդ:Ղուկասյանը քաղաք է սարքել, ու դա գիտես նաև դու, Վովա Գասպարյանը քեզի պեսներով պտի զբաղվի, որ ինչքան մուտիլովկա կա պտի կպցնեք Սպարտակին ու Վարդանին, նյութից պարզ չէ, որ ընկերներ են? կնեղանան էլ , եթե իհարկե նեղացել են, կբարիշեն էլ, քեզի ինչ, դու ում ջրերը կֆռռցնես? Սաղ սլաբոդկի ժողովրդին Վարդանն ու Սպարտակը տեր կէղնին ու սաղ քաղաքի ժողովրդին մինչև հմի, այ դրա համար Վարդանը նորից պտի գա քաղաքապետ, հասկցար?, որ քեզի պեսներըն էլ էն վախտ ուրիշ երգ կերեգեն

    • Lilooooooooooooo says:

      Ախճի ջան հմի էլ ուրշ անունով եկար:Վարդանտ ու իրա հանցագործ տղեն մենակ իրանց տունն են սարքել:Էդ ում փողով էդ քաղաքքը սարքեց որ?Քրքորյանի:Վարդանն ըդտեղ օվ էր?Վարդանտ ու սպոտ թող եկեղեցու գողծած փողերի մասին խոսան,որ միլիոնավոր դոլարներ հավաքեցին ու մսխին տարբե հաշվեհամարներին մուծոււմ էնել տալով ժողովրդին:գուզես վարդանիտ ու սպոիտ մարդասպանությունների մասին էլ ըսեմ?խելոք մնա:սաղն էլ գիտեն,թե դուք օվ եք:Սաղ քաղքի հետ վարդանտ վատ է:Ում հետ բդի բարշի:Հեչ մարդ ըդոր չի սիրե:դու ու քու շեֆտ արդեն ձեր կարապի վերջին երգը երգել եք:

  3. Սիրո says:

    Էդ փաստինֆօն իսկական փստ ինֆո է, գոնե սուտը գրելուց ընպես մարդկանց անուններ գրեր, որ հավատալու էղներ, թե չէ մեր հարևնի սոված հավերի խնդալն էլ չի գա, ստով փող աշխատելու հմար բիլա ախպեր ընկերներին էլ իրար զարկեց փստ ինֆոն:Ծո,փստ ինֆոներ դուք խիղճ ունիք? կռնար ըսել Ֆրունզս Մկրտչյան,Ծո, կտորմ մարդ էղեք էլի, օր սուտը կշինեք, տեղքին շինեք, բիլա ըդիկ չեք կռնա

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29